Բացիկներ

 

mediumbanner33

 

 

Բացիկները այսպես ուղարկեք`

Ընտրած բացիկի վրա սեղմեք, երբ մեծ չափսով բացվեց, սեղմեք մկնիկի «Աջ» կոճակը և սեղմեք «Copy կամ Copy Image “նայած ինչ դիտարկիչ է”» և հետո Ձեր էլ. հասցեի «Compose» բաժնում «Paste» արեք. այս տարբերակով դուք կարող եք Ձեր նամակների սկիզբը, մեջտեղը կամ վերջը բացիկներ տեղադրեք և ստացողին, նամակը բացելիս անակնկալ մատուցեք։

 

Տոներ և հիշատակի օրեր

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕՐ»
<<Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարության 23.06.2005թ. թիվ 822-Ն որոշման համաձայն` հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Երևանի օր:
«ՏՈՆԵՐԻ  ԵՎ  ՀԻՇԱՏԱԿԻ  ՕՐԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀՀ  ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՆՇՎՈՒՄ ԵՆ  ՀԵՏԵՎՅԱԼ  ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ
 
ՏՈՆԵՐ
 
Ամանոր և Ծննդյան տոներ –  նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և հայտնություն):

Բանակի օր – նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Մայրենի լեզվի օր – նշվում է փետրվարի 21-ին:

Կանանց տոն – նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Մայրության և գեղեցկության տոն – նշվում է ապրիլի 7-ին:

Աշխատանքի օր – նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Երկրապահի օր – նշվում է մայիսի 8-ին:

Հաղթանակի և խաղաղության տոն – նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հանրապետության տոն – նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Երեխաների իրավունքների  պաշտպանության օր – նշվում է հունիսի 1-ին:

Սահմանադրության օր – նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

Գիտելիքի և դպրության օր – նշվում է սեպտեմբերի 1-ին:

Անկախության տոն – նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Թարգմանչաց տոն – նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր – նշվում է Սուրբ զատկից 8 շաբաթ առաջ` հինգշաբթի օրը:

Սուրբ Էջմիածնի տոն – նշվում է Սուրբ զատկից 64 օր հետո` կիրակի օրը:
 
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
 
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր – նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային oր:

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և  բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության  օր – նշվում է փետրվարի 28-ին:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր – նշվում է ապրիլի 24-ին, ոչ  աշխատանքային օր:

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր – նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Ըստ <<Տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ` մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: ՀՀ կառավարության  որոշումներով` Հայաստանի Հանրապետությունում նշվում են նաև հետևյալ  մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրերը….

 

Բռնադատվածների հիշատակի օր – նշվում է հունիսի 14-ին:

1999թ. հոկտեմբերի 27-ի նահատակների հիշատակի օր – նշվում է հոկտեմբերի 27-ին:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր – նշվում է հունիսի 29-ին:

Մարդու իրավունքների միջազգային օր – նշվում է դեկտեմբերի 10-ին:

Օդերևութաբանի օր – նշվում է մարտի 23-ին:

Երկրաբանի օր – նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը:

Ընտանիքի օր – նշվում է մայիսի 15-ին:

Բնապահպանի օր – նշվում է հունիսի 5-ին:

Հողաշինարարի և գեոդեզիստի օր – նշվում է հունիսի 30-ին:

Հանքագործի և մետալուրգի օր – նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր – նշվում է դեկտեմբերի 20-ին:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր – նշվում է հոկտեմբերի 12-ին:

Աստղագիտության օր – նշվում է սեպտեմբերի 18-ին:

Քաղաքացիական ավիացիայի օր – նշվում է սեպտեմբերի 30-ին:

Դոնորի օր – նշվում է հունվարի 8-ին:

Ուսուցչի տոն – նշվում է հոկտեմբերի 5-ին:

Ոստիկանության օր – նշվում է ապրիլի 16-ին:

Սահմանապահի օր – նշվում է ապրիլի 26-ին:

Բուժաշխատողի օր – նշվում է հունիսի 21-ին:

Դատախազության աշխատողի օր – նշվում է հուլիսի 1-ին:

Գրադարանավարի օր – նշվում է հոկտեմբերի 7-ին:

Հայ մամուլի օր – նշվում է հոկտեմբերի 16-ին:

Տեղական ինքնակառավարման օր – նշվում է նոյեմբերի 10-ին:
 

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս, տոների ու հիշատակի օրերի հետ կապված,  տեղափոխել աշխատանքային օրերը:

Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` ազգային փոքրամասնություններին պատկանող  ՀՀ քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:

 

Աղբյուր` Երևանի քաղաքապետարան

 

 

 

 

 

Պիտակներ` Բացիկներ, Էլ բացիկներ, Էլեկտրոնային բացիկներ, Ողջույնի բացիկներ, Բացիկների դիզայն, Ողջույնի խոսք, Փոստային բացիկներ, Տոնական ծաղկի բացիկների դիզայն, Ամանորյա բացիկներ, Տոնական բացիկներ, Շնորհավորանքների բացիկներ, Բարեմաղթանքների բացիկներ, Ծաղիկ և շնորհավորական բացիկ, Շնորհավորական բացիկ, Մայրությանն ու գեղեցկությանն նվիրված բացիկներ, Շնորհավորենք միմյանց հայերեն, Միմյանց հայերեն շնորհավորենք, Յուրօրինակ հայերեն շնորհավորական բացիկներ, Հայերեն բարեմաղթանքներով բացիկներ, Հայերեն բացիկներ, Հայերեն բացիկների առաջին կայք, Հայերեն բացիկների ամենա մեծ կայքը, Հայերեն շնորհավորական բացիկներ, Ամբողջ աշխարհից անվճար բացիկներ ստանալ, Ամբողջ աշխարհին անվճար բացիկներ ուղարկել, Անվճար բացիկներ, Ծննդյան բացիկներ, Ծննդյան շնորհավորանքներ և բարեմաղթանքներ, Ծննդյան տոնի բացիկներ, Մեր տոնական բացիկները, Հետաքրքիր բացիկներ, Լավագույն բացիկներ, Երեխաների պաշտպանության միջազգային օր, Զինված ուժերի կազմավորման օր, Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, ՀՀ զինված ուժերի օր, Հայաստանի անկախության օր, Մայրության և գեղեցկության օր, Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, Մայիսը հաղթանակների ամիս է, Երեխաների պաշտպանության միջազգային օր, Սիրահարները նշելու են սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, Համբույրի միջազգային օր, Գրկախառնության միջազգային օր, Հայկական մշակույթի օր, Հայաստանի Հանրապետության Անկախության օր, Հայաստանի Անկախության օր, Հայոց բանակի օր, Հայոց բանակի կազմավորման օր, Բուժքույրերի միջազգային օր, Երեխաների համաշխարհային օր, Կանանց միջազգային օր, Հայկական մշակույթի եւ բարեկամության օր, Ուսուցչի միջազգային օր, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, Սիրային բացիկներ, Ուղարկիր սիրային բացիկներ, Ամենա գեղեցիկ սիրային բացիկները, Հայերեն սիրային բացիկներ, Ամուսնության տարեդարձ, Ամուսնության տարեդարձի բացիկներ, Ամուսնություն, Ամուսնության բացիկներ, Անկախության օր, Աշխատավորների օր, Արարատ, Բալիկ, Բալիկի ծնունդի բացիկներ, Բանակի օր, Բուժքույրերի օր, Գրկախառնության օր, Երեխաների օր, Երևան, Ծաղիկ, Կանանց օր, Հալովին, Հաղթանակների օր, Համբույր, Համբույրի բացիկներ, Համբույրի ամենա գեղեցիկ բացիկները, Համբույրի ամենա ռոմանտիկ բացիկները, Ռոմանտիկ բացիկներ, Հայրերի օր, Հանրապետության օր, Մայրերի օր, Մշակույթի օր, Ներողություն, Ներողության բացիկներ, Նոր Տարի – Ս. Ծնունդ, Շնորհակալություն, Շնորհակալություն հայտնելու բացիկներ, Շրջանավարտ, Ոստիկանության օր, Ուսուցչի օր, Ս. Զատիկ, Ս. Սարգիս, Ս. Վալենտին, Սահմանադրության օր, Սիրային, Վարդանանց տոն, Վարդանանց տոնի բացիկներ, Վարդավառ, Վարդավառի բացիկներ, Վերջին զանգ, Վերջին զանգի բացիկներ, Տարեդարձ, Ցեղասպանության օր, Հայկական բացիկների կայք, Հայերեն բացիկների կայք